Ջերմափոխանակությունը և քաղաքային միջավայրի ազդեցությունը կլիմայի վրա
Սկսել ՈւսումնասիրությունըԳորիսը գտնվում է Վարարակն գետի հովտում՝ մոտ 1370 մետր բարձրության վրա: Գետահովիտը խոր, տաշտանման գոգավորություն է՝ շրջապատված բարձրաբերձ ժայռերով, խոր ձորերով ու բրգաձև գագաթներով, ինչը քաղաքին տալիս է անկրկնելի ռելիեֆ:
Կլիման բազմազան է՝ մեղմ ձմեռներով (հունվարին մինչև -2°C) և տաք, արևոտ ամառներով (հուլիսին՝ 22°C): Այս յուրահատուկ լանդշաֆտը և ուղղաձիգ գոտիականությունը ուղիղ ազդեցություն ունեն քաղաքի ջերմափոխանակության վրա:
Քաղաքների աճը հանգեցնում է օդի ջերմաստիճանի գլոբալ աճին: Քաղաքային միջավայրում ջերմաստիճանը հաճախ ավելի բարձր է, քան շրջակա գյուղական տարածքներում: Դա կոչվում է «քաղաքային ջերմային հետք» կամ «ջերմային կղզի»: Տեսնենք հիմնական պատճառները.
Ինչպե՞ս կարող ենք «սառեցնել» քաղաքը՝ պահպանելով բնությունը և էներգիան:
Քաղաքի տարբեր հատվածներում (կենտրոն, պուրակներ, բակեր, ճանապարհներ) ջերմաստիճանային տարբերությունների վերլուծություն:
Բետոնի, քարի, մետաղի և բույսերի ջերմաթափանցության և ներքին էներգիայի փոփոխման եղանակների գնահատում:
Կանաչապատ տարածքների և ջրային մակերեսների ավելացում, որոնք բնական ճանապարհով հովացնում են միջավայրը:
Խելացի քաղաքաշինություն, արտացոլող մակերեսներով տանիքներ և էներգաարդյունավետ բնօգտագործում: