Սերգեյ Վլադիմիրի Ավանեսյան
Սերգեյ Վլադիմիրի Ավանեսյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 14-ին` Բաքու քաղաքում: Ավարտել է Գորիս քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցը:
Սովորել է Գորիսի պետական մանկավարժական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնում: Ավարտելով ստացել է համակարգչի տեխնիկ-ծրագրավորողի որակավորում:
Սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնում: Ավարտելով ստացել է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մանկավարժի որակավորում:
Սովորել է Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» բաժնում: Ավարտելով ստացել է կրթության կառավարման մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային փորձ
- 2026 հունվար - առ այսօր, Մեդիակրթության մենեջեր (դասընթացավար), «ԳորիսԼԱԲ» ՀԿ
- 2025 մարտ-դեկտեմբեր, Համակարգող, ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորական ծրագիր
- 2024 օգոստոս- առ այսօր, Տնօրենի պաշտոնակատար, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց
- 2024 փետրվար – 2024 օգոստոս, Մեդիա ծրագրերի համակարգող, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
- 2021 – 2024 օգոստոս, Տնօրենի տեղակալ, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց
- 2019 դեկտեմբեր-2020 հունվար, Կրթության հավատարմագրման փորձագետ, Կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
- 2017 - 2024, Նախագահ/կառավարիչ, «Սանդի Ձոր» համատիրություն
- 2017 ապրիլ-հոկտեմբեր, Գլխավոր հաշվապահ, «Робметаллсталь» ընկերություն
- 2014 - 2024, Գլխավոր խմբագիր, «Goris Today Media Group» լրատվական-վերլուծական-ժամանցային ակումբ
- 2017 - 2021, Տնօրենի տեղակալ, Գորիսի պետական քոլեջ
- 2011 - առ այսօր, ՏՏ դասախոս, Գորիսի պետական քոլեջ
- 2005 - 2011, Համակարգչային լաբորատորիայի վարիչ, արտադրական ուսուցման վարպետ, Գորիսի պետական քոլեջ
Կարդացվող դասընթացներ
- 2026 «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի աշխատակիցների թվային գրագիտության զարգացում» ծրագի, դասընթացավար
- 2026 «Թվային հմտությունների զարգացման դասընթաց Գորիսի ՆՈՒՀ-երի աշխատակիցների համար» ծրագիր, դասընթացավար
- 2025 «STRIVE» ծրագրի շրջանակներում իրականացված «Մեդիադատ» ծրագիր, դասընթացավար
- 2024 (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ–ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիր, «Տեղեկատվական համայնք. դպրոցականների թվային գրագիտության զարգացում» ծրագրի դասընթացավար
- 2024 «Զբաղվածության և ձեռնարկատիրության խթանման ծրագիր» (Իմփաքթ Հաբ Սյունիք), դասընթացավար
- 2024 «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթաց,վերապատրաստող
- 2022 Համակարգչային երկամսյա ներածական դասընթաց երիտասարդների համար («Գործընկերություն և ուսուցում» ՀԿ, դասընթացավար
- 2022-2025 Մասնագիտական կողմնորոշման ակումբ՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, խմբավար
Աշխատանքային փորձ (այլ տեղեկություններ)
- ՀՀ կրթության տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների շրջանակում 2018 թվականին իրականացրել եմ դասալսումներ միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում։
- Գորիսի պետական քոլեջում դասավանդում եմ «Օպերացիոն համակարգեր», «Համակարգչային ցանցեր», «Տեղեկատվության անվտանգություն», «WEB տեխնոլոգիա», «ԷՀՄ ճարտարապետություն», «Տեղեկատվության ապահովման տեխնիկական միջոցներ», «Միկրոպրոցեսորներ» առարկաները/մոդուլները։
- Գորիսի պետական համալսարանի փորձուսուցման առանձին ծրագրերի ղեկավար՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում
- 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ներքին աուդիտի հանձնաժողովի նախագահ։
Կրթություն
- Կրթության կառավարում, կրթության կառավարման մագիստրոս, Գորիսի պետական համալսարան
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ուսուցիչ, մանկավարժ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեխնիկ-ծրագրավորող, Գորիսի պետական մանկավարժական քոլեջ
- Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, վարսահարդար, Գորիսի պետական մանկավարժական քոլեջ
Դասընթացներ, վերապատրաստումներ, համաժողովներ
- 2026 Դպրոցի փաստաթղթաշրջանառություն, «Ձևափոխվող կրթություն» հիմնադրամ
- 2026 Ուսումնական միջավայրի ձևավորման մոտեցումներ, ԿԶՆԱԿ
- 2025 «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- 2025 Քննադատական մտածողության եռօրյա դպրոց, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
- 2025 Իրավագիտակից մանկավար, «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամ
- 2025 Թվային գրագիտություն մանկավարժների համար, «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամ
- 2024 «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հանրակրթական դպրոցում, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն
- 2024 ՎԵԲ-ԴԻԶԱՅՆ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- 2024 Առաջին օգնության դասընթաց, Ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամ
- 2024 Աշխատանքային օրենսդրության ամենակիրառելի կարգավորումներն ու վերջին փոփոխություններ, «EduX» մասնագիտական կրթական ակադեմիա
- 2024 Մեդիագրագիտության ամառային դպրոց, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
- 2023 General English L1, American University of Armenia Open Education
- 2023 Նախագծային աշխատանքի կիրառումը ուսումնական գործընթացում, «Ձևափոխվող կրթություն» կրթական հիմնադրամ
- 2023 Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան տնօրենների, փոխտնօրենների ու ուսուցիչների վերապատրաստում և մենթորների կողմից աջակցության իրականացում, ԿԶՆԱԿ
- 2022 Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստում, ԿԶՆԱԿ
- 2019 Համակարգչային օպերատորություն, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչություն
- 2018 Որակի ապահովման ներքին համակարգի մշակում, ներդնում և բարելավում, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
- 2018 Դասընթաց դասընթացավարների համար, Հայկական կրթական ցանց
- 2016 Ներառական մասնագիտական կրթության կազմակերպման սկզբունքները և իրականացման տեխնոլոգիաները, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչություն, Մասնագիտական կրթության բարեփոխումներ
- 2016 Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
- 2013, 2014, 2016, 2017 Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Կրթության ազգային ինստիտուտ, ՄԿՈւԶԱԿ
Գիտական հոդվածներ, հրապարակումներ, ձեռնարկներ
- 2025 Սովորողների քննադատական մտածողության զարգացումը որպես ժամանակակից կրթության պահանջ և մանկավարժական խնդիր, IV Международный научно-исследовательский конкурс НАУКА БЕЗ ГРАНИЦ - eLIBRARY, Crossref, DOI
- 2024 Օպերացիոն համակարգեր, ծրագրեր, ուսումնական ձեռնարկ
- 2024 Համակարգչային տեխնոլոգիա, ուսումնական ձեռնարկ
- 2024 Տեղեկատվության անվտանգություն, ուսումնական ձեռնարկ
- 2023 Կրթական միջավայրի ախտորոշման մի քանի ասպեկտների շուրջ, eLIBRARY, Crossref, DOI
- 2023 Որակի ապահովման հիմնախնդիրը մասնագիտական կրթության մեջ , ФУНДАМЕНТАЛЬНАЯ И ПРИКЛАДНАЯ НАУКА: СОСТОЯНИЕ И ТЕНДЕНЦИИ РАЗВИТИЯ - eLIBRARY, Crossref, DOI
Այլ
- 2025 Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- 2024 «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» անվանակարգում տարվա հաղթող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- 2024 «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» անվանակարգում ապրիլ ամսվա հաղթող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
