Գորիսում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները

Մարտի 9-ին Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում կայացավ 2025–2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլի Գորիսի տարածաշրջանի արդյունքների ամփոփումը։

Ամփոփման ընթացքում Գորիսի տարածաշրջանի դպրոցների սովորողներին հանձնվեցին դիպլոմներ և գովասանագրեր՝ օլիմպիադայի մարզային փուլում ցուցաբերած բարձր արդյունքների և ակտիվ մասնակցության համար։

Իր խոսքում ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը կարևորեց դպրոցականների մասնակցությունը առարկայական օլիմպիադաներին՝ նշելով, որ դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս բացահայտել սովորողների գիտելիքներն ու կարողությունները, այլև արձանագրել դպրոցներում իրականացվող կրթական աշխատանքի արդյունավետությունը։

Նա տեղեկացրեց, որ 2025–2026 ուսումնական տարում Սյունիքի մարզից առարկայական օլիմպիադաների մարզային փուլին մասնակցել է 636 սովորող։ Արդյունքում հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել 83 սովորող։ Նրանցից՝

  • 28-ը՝ Կապանի տարածաշրջանի դպրոցներից,
  • 1-ը՝ Քաջարանի տարածաշրջանից,
  • 25-ը՝ Գորիսի տարածաշրջանի դպրոցներից,
  • 23-ը՝ Սիսիանի տարածաշրջանի դպրոցներից,
  • 6-ը՝ Մեղրիի տարածաշրջանի դպրոցներից։

Հանրապետական փուլ անցած սովորողները ներկայացնում են մարզի 27 դպրոցներ։

Նշվեց նաև, որ Սյունիքի մարզի դպրոցներից հանրապետական փուլ անցած սովորողների թվով առաջատար հորիզոնականներում են.

  • Կապանի թիվ 2 ավագ դպրոցը՝ 14 սովորող,
  • Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը՝ 9 սովորող,
  • Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցը՝ 8 սովորող,
  • Սիսիանի ավագ դպրոցը՝ 6 սովորող,
  • Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը՝ 6 սովորող։

Մերի Գանդալյանն ընդգծեց, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը վերջին տարիներին առաջին անգամ է արձանագրում նման բարձր արդյունք։

Հանրապետական փուլ անցած 83 սովորողներից 11-ը հաղթող են ճանաչվել երկու և ավելի առարկաներից։ Նրանց թվում է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի սովորող Մայիս Դաջունցը։

Մարզային փուլից հանրապետական փուլ անցնելու շեմը չի հաղթահարել 81 սովորող, սակայն, հաշվի առնելով նրանց գիտելիքների մակարդակը և ցուցաբերած ակտիվությունը, Սյունիքի մարզպետի կողմից նրանք արժանացել են գովասանագրերի։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից հանրապետական փուլ են անցել հետևյալ սովորողները․

«Մաթեմատիկա» առարկայից՝

  • Բաբայան Եվա — 7-րդ «Ա» դասարան
  • Ջհանգիրյան Մարի — 7-րդ «Ա» դասարան
  • Դաջունց Մայիս — 8-րդ «Գ» դասարան

«Հայոց լեզու» առարկայից՝

  •  Մալինցյան Լիլի — 9-րդ «Գ» դասարան
  •  Ավագյան Մանե — 9-րդ «Ա» դասարան

«Ինֆորմատիկա» առարկայից՝

  • Դաջունց Մայիս — 8-րդ «Գ» դասարան

Մարզային փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած և Սյունիքի մարզպետի կողմից գովասանագրերի արժանացած սովորողներն են՝

«Մայրենի» առարկայից՝

  • Քոչարյան Հենրի — 6-րդ «Բ» դասարան

«Մաթեմատիկա» առարկայից՝

  • Տատինցյան Ալետա — 6-րդ «Ա» դասարան
  • Բաբայան Եվա — 7-րդ «Ա» դասարան
  • Ջհանգիրյան Մարի — 7-րդ «Ա» դասարան
  • Քոչարյան Հենրի — 6-րդ «Բ» դասարան

Օլիմպիադաների արդյունքների ամփոփումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սյունիքի մարզի դպրոցներում ձևավորվում է մրցունակ և գիտելիքահեն կրթական միջավայր, որտեղ սովորողները հնարավորություն են ստանում բացահայտել իրենց կարողություններն ու ներկայացնել դպրոցը բարձր մակարդակով։

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 89 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar