|
Մարտի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործողություններ անչափահասների շրջանում» թեմայով բաց դաս-միջոցառում։ Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախաձեռնությամբ։ Բաց դասի ընթացքում սովորողները դիտել են թեմատիկ տեղեկատվական և իրազեկման տեսահոլովակներ, որոնք ուղեկցվել են ակտիվ քննարկումներով։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել թմրամիջոցների տարածման վտանգներին, դրանց հետևանքներին, ինչպես նաև անչափահասների շրջանում կանխարգելման կարևորությանը։ Դպրոցում նմանատիպ իրազեկման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։ Պարբերաբար, ՀՀ ներքին գործերի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև դասվարների, դասղեկների, ծնողների և համայնքի ակտիվ մասնակցությամբ իրականացվում են տարբեր իրազեկման ծրագրեր և արշավներ՝ ուղղված սովորողների առողջ և անվտանգ կենսակերպի ձևավորմանը։ Ցուցադրությունը՝ այստեղ։
| |
|
| |
| Դիտումներ: 76 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






