|
Ապրիլի 7-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվել է մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում՝ «Մայր՝ սիրո և գեղեցկության հավերժ աղբյուր» խորագրով։ Միջոցառումը նախաձեռնվել էր դպրոցի ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի և աշակերտական խորհրդի կողմից՝ նպատակ ունենալով արժևորել մայրության դերը, ընդգծել կնոջ՝ որպես ընտանիքի և հասարակության հիմքի կարևորությունը, ինչպես նաև փոխանցել սերնդեսերունդ պահպանվող ազգային ու հոգևոր արժեքները։ Տոնական ծրագրի ընթացքում աշակերտները հանդես են եկել գրական-երաժշտական կատարումներով, ներկայացրել են մայրությանը նվիրված բանաստեղծություններ, երգեր և բեմադրություններ՝ ստեղծելով ջերմ ու հուզիչ մթնոլորտ։ Ներկայացումներն ուղեկցվել են հանդիսատեսի ակտիվ արձագանքով և բարձր գնահատանքով։ Միջոցառման ավարտին հնչել են շնորհավորանքի խոսքեր՝ ուղղված մայրերին և կանանց՝ մաղթելով առողջություն, երջանկություն և անսպառ սեր։ Տոնը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մայրությունը մնում է մարդկային ամենաբարձր արժեքներից մեկը՝ սիրո, հոգատարության և գեղեցկության անսպառ աղբյուր։
| |
|
| |
| Դիտումներ: 89 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





