|
Ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1–3-րդ և 4–6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը», որը կազմակերպվել էր Գորիսի համայնքապետարանի և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի կողմից։ 1–3-րդ դասարանների տարիքային խմբի մրցաշարին մասնակցեցին՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցը, Շինուհայրի միջնակարգ դպրոցը։ 4–6-րդ դասարանների տարիքային խմբի մրցաշարին մասնակցեցին՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցը, Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցը, Հարթաշենի միջնակարգ դպրոցը, Տեղի միջնակարգ դպրոցը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները երկու տարիքային խմբերում մեծ առավելությամբ զբաղեցրին առաջին մրցանակային տեղը և Գորիս համայնքը կներկայացնեն մարզային փուլում։ Մրցումների նպատակն էր նպաստել սովորողների ֆիզիկական զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային աշխատանքի հմտությունների ամրապնդմանը, ինչպես նաև դպրոցների միջև համագործակցության և բարեկամական մրցակցության խթանմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 54 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |








