|
Ապրիլի 11-12-ը Սիսիան քաղաքում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն՝ նվիրված Լյովա Իսրայելյանի հիշատակին։ Մրցաշարը համախմբել էր Սյունիքի մարզի, ինչպես նաև Եղեգնաձորից և Երևանից ժամանած բազմաթիվ մարզիկների՝ ստեղծելով լարված և մրցակցային մթնոլորտ։ Մրցումներին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Գորիսի տարածքային և համայնքային մանկապատանեկան մարզադպրոցների սաները՝ արժանապատվորեն ներկայացնելով իրենց մարզական հաստատությունները։ Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաները, որոնք միաժամանակ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներ են, գրանցեցին բարձր արդյունքներ՝
Հաջողությամբ հանդես եկան նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաները՝ ևս ցուցադրելով բարձր պատրաստվածություն․
Միևնույն ժամանակ, Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաները թիմային հաշվարկում գրավեցին առաջին տեղը՝ ևս մեկ անգամ հաստատելով իրենց բարձր մակարդակն ու մրցունակությունը։ Մրցաշարը դարձավ հերթական հարթակը՝ երիտասարդ մարզիկների կարողությունները բացահայտելու և փորձի փոխանակման համար։ Գորիսեցի ըմբիշների արձանագրած արդյունքները ևս մեկ անգամ վկայում են մարզական համակարգված աշխատանքի և նպատակասլացության մասին։ Շնորհավորում ենք մարզիկներին և նրանց մարզիչներին՝ գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ մաղթելով նոր հաղթանակներ և մարզական նվաճումներ։
| |
|
| |
| Դիտումներ: 221 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



