Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4–6-րդ դասարանների թիմը՝ «Սպորտլանդիա»-ի մարզային փուլում 2-րդ հորիզոնականում

Ապրիլի 17-ին Կապան քաղաքում կայացավ «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 4–6-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը», որը համախմբել էր Սյունիքի մարզի 10 բնակավայրերի դպրոցական թիմերին։

Մրցապայքարին մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Խնձորեսկի միջնակարգ դպրոցը, Կապանի թիվ 1 և թիվ 5 հիմնական դպրոցները, Քաջարանի թիվ 2 դպրոցը, Լեռնաձորի դպրոցը, Մեղրիի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, ինչպես նաև Սիսիանի թիվ 1 և թիվ 5 հիմնական դպրոցները։

Թեժ մրցակցության պայմաններում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4–6-րդ դասարանների աշակերտները ցուցադրեցին համախմբված և կազմակերպված խաղ՝ ընդամենը 1 միավորով զիջելով առաջատարին։ Նրանք 45 միավորով զբաղեցրին երկրորդ մրցանակային հորիզոնականը։ Թիմի հաջող ելույթը պայմանավորված էր ինչպես ֆիզիկական պատրաստվածությամբ, այնպես էլ թիմային միասնականությամբ, կարգապահությամբ և հաղթանակի հասնելու մեծ կամքով։

Մրցումների նպատակն էր խրախուսել աշակերտների ակտիվ կենսակերպը, կարևորել առողջ ապրելակերպը, զարգացնել համագործակցային հմտությունները և ամրապնդել դպրոցների միջև բարեկամական մրցակցությունը։

Թիմի մարզիչներ են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանը և Ռոբերտ Արզումանյանը։

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.04.2026)
Դիտումներ: 148 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar