|
«Անվտանգ և ապահով կրթություն» տարվա շրջանակում շարունակվում են թեմատիկ միջոցառումները՝ ուղղված սովորողների իրազեկվածության բարձրացմանն ու անվտանգության մշակույթի ձևավորմանը։ Ապրիլի 21-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Հրդեհներ, սողանքներ, բնապահպանական անվտանգություն» թեմայով բաց դաս-քննարկում։ Միջոցառումը կազմակերպվել էր «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի և «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցի նախաձեռնությամբ՝ «Մաքուր Գորիս» հասարակական կազմակերպության ղեկավար, դպրոցի սովորողի տատիկ Էլմիրա Բալասանյանի հետ համագործակցությամբ։ Դաս-քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց բնական աղետների՝ հրդեհների, սողանքների, ձնահյուսերի, երկրաշարժերի և ջրհեղեղների առաջացման պատճառներին, դրանց հնարավոր հետևանքներին, ինչպես նաև կանխարգելման և ճիշտ արձագանքման եղանակներին։ Սովորողները դիտեցին թեմատիկ տեսանյութեր, որոնց միջոցով ծանոթացան արտակարգ իրավիճակներում վարքագծի կանոններին և անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքներին։ Միջոցառումը կրում էր ոչ միայն ուսուցողական, այլև գործնական բնույթ՝ նպաստելով սովորողների պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը շրջակա միջավայրի և սեփական անվտանգության նկատմամբ։ Դպրոցում նման նախաձեռնությունները շարունակական են և նպատակ ունեն ձևավորել գիտակից, իրազեկ և անվտանգ վարքագիծ դրսևորող սերունդ։
| |
|
| |
| Դիտումներ: 160 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





