«Հրդեհներ, սողանքներ, բնապահպանական անվտանգություն» թեմայով բաց դաս-քննարկում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում

«Անվտանգ և ապահով կրթություն» տարվա շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում են թեմատիկ միջոցառումները, որոնք միտված են սովորողների իրազեկվածության բարձրացմանը և անվտանգ վարքագծի ձևավորմանը։

Ապրիլի 28-ին դպրոցում անցկացվել է «Հրդեհներ, սողանքներ, բնապահպանական անվտանգություն» թեմայով բաց դաս-քննարկում։ Միջոցառումը կազմակերպվել էր դասվար Կարինե Մալխասյանի նախաձեռնությամբ՝ «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանի և ծնող Սաթենիկ Բաբալարյանի համագործակցությամբ։

Դաս-քննարկման ընթացքում ներկայացվել են բնական աղետների՝ հրդեհների, սողանքների, ձնահյուսերի, երկրաշարժերի և ջրհեղեղների առաջացման հիմնական պատճառները, դրանց հնարավոր հետևանքները, ինչպես նաև կանխարգելման և արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքման կարևորագույն սկզբունքները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել սովորողների գործնական գիտելիքների և արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացմանը։

Դպրոցում իրականացվող նման նախաձեռնությունները կրում են շարունակական բնույթ և ուղղված են ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցմանը, այլև պատասխանատու և անվտանգ վարքագծի ձևավորմանը՝ նպաստելով առավել պաշտպանված և իրազեկ սերնդի ձևավորմանը։

      

          

   

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 18 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar