|
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է ճանաչողական և մրցակցային վիկտորինա՝ նվիրված ֆրանսիական մշակույթին և լեզվին։ Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը՝ ներգրավելով 6-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների սովորողներին։ Վիկտորինայի ընթացքում մասնակիցները պատասխանել են Ֆրանսիայի արվեստին, մշակույթին, աշխարհագրությանը և լեզվաբանությանը վերաբերող բազմաբնույթ հարցերի՝ ցուցադրելով իրենց գիտելիքներն ու լեզվական կարողությունները։ Մրցույթն անցել է ակտիվ և լարված մթնոլորտում։ Թիմերը հանդես են եկել համախմբված ու նախաձեռնող՝ հնարավորություն ստանալով ինքնադրսևորվելու, արտահայտելու սեփական տեսակետները և դրսևորելու ֆրանսերեն լեզվի իմացությունը։ Միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված էին նաև աշակերտական խորհրդի ներկայացուցիչները, որոնք հանդես են եկել որպես հաղորդավարներ՝ ապահովելով միջոցառման ընթացքի կազմակերպվածությունն ու աշխույժ մթնոլորտը։ Նման նախաձեռնությունները նպաստում են սովորողների լեզվական հմտությունների զարգացմանը, ընդլայնում նրանց աշխարհայացքը և խթանում հետաքրքրությունը տարբեր մշակույթների նկատմամբ։
| |
|
| |
| Դիտումներ: 12 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







