|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում կայացել է «Զանգերի կախման» ավանդական միջոցառումը՝ նվիրված ավարտական Վերջին դասին ընդառաջ կազմակերպվող արարողություններին։ Միջոցառումն անցել է տոնական և հուզիչ մթնոլորտում՝ համախմբելով սովորողներին և ծնողներին։ Այն նպատակ ուներ ամփոփելու իննամյա ուսումնառության ուղին և խորհրդանշելու դպրոցական կյանքի կարևոր շրջանի ավարտն ու նոր փուլի սկիզբը։ Ծրագրի ընթացքում ներկայացվել են սովորողների դպրոցական տարիների հիշարժան դրվագները՝ լուսանկարների և պատմությունների միջոցով։ Միջոցառումը ուղեկցվել է երաժշտական ու պարային ելույթներով, ինչպես նաև շնորհակալական խոսքերով՝ ուղղված ուսուցիչներին և միմյանց։ «Զանգերի կախման» խորհրդանշական արարողության ընթացքում ամրացված զանգերը ներկայացվել են որպես անցած տարիների հուշերի խորհրդանիշ՝ ընդգծելով մանկությունից դեպի պատանեկություն անցման կարևորությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 89 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



