|
Մայիսի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Երաժշտություն՝ հոգու հայելին է» և «Արվեստը՝ քո աչքերով» խմբակների շրջանակներում Հին Գորիսի անֆիթատրոնում կազմակերպվել է ամփոփիչ միջոցառում, որը համախմբել է սովորողներին, ուսուցիչներին և ծնողներին՝ արվեստի ու ազգային մշակույթի շուրջ։ Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանի և «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում սովորողները հանդես են եկել հայկական ավանդական երգերի կատարմամբ, ներկայացրել ազգային պարեր, ինչպես նաև ցուցադրել իրենց ստեղծագործական աշխատանքները՝ ձեռքով նկարված պատկերները և գեղարվեստական աշխատանքները։ Ամփոփիչ միջոցառումը վերածվել է մշակութային գեղեցիկ տոնի՝ ընդգծելով արվեստի կարևոր դերը սովորողների գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական մտածողության և ազգային արժեքների պահպանման գործում։ Մասնակիցներն ու ներկաները բարձր են գնահատել սովորողների ակտիվ մասնակցությունն ու ստեղծագործական մոտեցումները՝ կարևորելով նման նախաձեռնությունների շարունակական իրականացումը դպրոցական կյանքում։
| |
|
| |
| Դիտումներ: 50 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









