|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում կազմակերպվել էր գեղեցիկ և հուզիչ այբբենարանի տոն, որը նախաձեռնել և իրականացրել էր դասվար Արմինե Հարությունյանը։ Տոնական միջոցառումը վերածվել էր իսկական կրթական ու մշակութային տոնի․ փոքրիկներն ուրախությամբ ներկայացրել էին երգեր, արտասանություններ, բեմականացված համարներ և ցուցադրել տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները։ Սովորողները վստահությամբ ու ոգևորությամբ ներկայացրել էին հայոց այբուբենի տառերը՝ ապացուցելով, որ արդեն հաղթահարել են կրթական առաջին կարևոր փուլը։ Միջոցառման ընթացքում տիրում էր ջերմ ու հուզիչ մթնոլորտ։ Ծնողներն ու հյուրերը մեծ հիացմունքով հետևել էին երեխաների ելույթներին՝ գնահատելով նրանց աշխատասիրությունն ու ուսուցիչների նվիրումը։ Այբբենարանի տոնը փոքրիկների համար դարձավ հիշարժան օր՝ լի ժպիտներով, ծափողջույններով և նոր հաջողությունների հավատով։
| |
|
| |
| Դիտումներ: 239 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





