|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում կազմակերպվել էր հուզիչ ու հիշարժան միջոցառում՝ նվիրված կրտսեր դպրոցի ավարտին։ Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր և դպրոցի ներկայացուցիչներ, ովքեր եկել էին կիսելու սովորողների կարևոր ու խորհրդանշական օրը։ Դահլիճում տիրում էր ջերմ ու տոնական մթնոլորտ, իսկ երեխաների երգն ու պարը միջոցառմանը հաղորդում էին առանձնահատուկ տրամադրություն։ Սովորողները ներկայացրին նաև հումորային բեմականացումներ՝ արժանանալով ներկաների ջերմ ծափողջույններին ու բարձր գնահատանքին։ Երեխաների անկեղծ ժպիտներն ու ոգևորությունը միջոցառումը դարձրին առավել գունեղ և տպավորիչ։ Դասվար Անուշ Աղաբեկյանն իր խոսքում շնորհավորեց սաներին՝ մաղթելով հաջողություններով ու ձեռքբերումներով լի ճանապարհ, նոր հաղթանակներ և նպատակասլաց ընթացք ուսման հաջորդ փուլում։ Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր սովորողի ձեռքբերում իր համար առանձնահատուկ հպարտություն է։ Շնորհավորանքի և գնահատանքի խոսքով հանդես եկավ նաև Տարրական կրթության մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը՝ կարևորելով տարրական դպրոցում ստացած գիտելիքներն ու ձևավորված արժեքները, որոնք ամուր հիմք են հետագա կրթական ճանապարհի համար։ Միջոցառման ընթացքում շնորհակալական ու հուզիչ խոսքեր հնչեցին նաև ծնողների կողմից, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին դասվարին՝ երեխաների կրթության և դաստիարակության գործում ցուցաբերած նվիրումի ու հոգատար աշխատանքի համար։ Հագեցած ու տպավորիչ օրը դարձավ իսկական տոն՝ լի գեղեցիկ հուշերով, որոնք երկար կմնան թե՛ երեխաների, թե՛ ծնողների և ուսուցիչների հիշողության մեջ։
| |
|
| |
| Դիտումներ: 244 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






