|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի սովորողները, դասվար Կարինե Մալխասյանի և ծնողների ուղեկցությամբ, մասնակցել են ճանաչողական քայլարշավի՝ դպրոցից դեպի Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։ Այցի ընթացքում խմբին ուղեկցել է գիդը, որը սովորողներին ներկայացրել է եկեղեցու պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները, հնագույն փորագրություններն ու քանդակները, ինչպես նաև եկեղեցու հետ կապված հետաքրքիր պատմական փաստեր և խորհրդանիշներ։ Եկեղեցում սովորողներն ու ներկաները միասին աղոթել են, հնչեցրել Տերունական աղոթքը և մոմեր վառել։ Այցի ընթացքում եկեղեցում ներկա օտարերկրյա զբոսաշրջիկները զարմանքով ու հիացմունքով հետևել են երեխաների մասնակցությանը՝ հատկապես կարևորելով նրանց հոգևոր գիտակցությունն ու օտար լեզուների իմացությունը։ Զբոսաշրջիկների համար հաճելի անակնկալ էր նաև այն, որ դպրոցում ուսուցանվում է միանգամից երեք օտար լեզու, և սովորողները կարողանում են ազատ հաղորդակցվել տարբեր լեզուներով։ Ճանապարհորդության շրջանակում սովորողներն այցելել են նաև վանական հատված և ծանոթացել մենաստան տանող հնագույն թունելների պատմությանը։
| |
|
| |
| Դիտումներ: 69 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






