Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանի ճանաչողական այցն Ակսել Բակունցի տուն-թանգարան

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանի սովորողները, դասվար Նունե Գալստյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց են կատարել Ակսել Բակունցի տուն-թանգարան։

Այցի ընթացքում սովորողները ծանոթացել են հայ անվանի գրող Ակսել Բակունցի կյանքին ու ստեղծագործական ուղուն, դիտել տուն-թանգարանում պահպանվող անձնական իրերը, ձեռագրերն ու պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշները։

Թանգարանային շրջայցը սովորողների համար դարձել է ոչ միայն հետաքրքիր մշակութային փորձառություն, այլև հնարավորություն՝ առավել մոտիկից ճանաչելու հայ գրականության կարևոր ներկայացուցիչներից մեկին և արժևորելու ազգային մշակութային ժառանգությունը։

Նման նախաձեռնությունները նպաստում են սովորողների հայրենաճանաչության, ընթերցասիրության և մշակութային կրթության զարգացմանը։

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 68 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar