|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում կայացել է այբբենարանի տոն, որը նախաձեռնել և կազմակերպել էր դասվար Վարդ Գրիգորյանը։ Տոնական միջոցառումը վերածվել էր իրական կրթական ու մշակութային տոնի։ Փոքրիկ սովորողները մեծ ոգևորությամբ ներկայացրել էին երգեր, ասմունք, բեմականացված համարներ և ցուցադրել ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Երեխաները վստահությամբ ներկայացրել էին հայոց այբուբենի տառերը՝ խորհրդանշելով կրթական առաջին կարևոր փուլի հաղթահարումը։ Նրանց ելույթները լի էին անկեղծությամբ, ժպիտներով ու մանկական անմիջականությամբ։ Միջոցառման ընթացքում տիրում էր ջերմ և հուզիչ մթնոլորտ։ Ծնողներն ու հյուրերը հիացմունքով հետևել էին փոքրիկների ելույթներին՝ բարձր գնահատելով նրանց աշխատասիրությունն ու ուսուցչի նվիրված աշխատանքը։ Այբբենարանի տոնը երեխաների համար դարձավ հիշարժան ու տպավորիչ օր՝ լի ուրախությամբ, ծափողջույններով և նոր հաջողությունների հավատով։
| |
|
| |
| Դիտումներ: 100 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





