|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց-ում մայիս ամսվա ընթացքում իրականացվել են «Անվտանգ ամառային արձակուրդ» թեմայով մի շարք կրթական և իրազեկման միջոցառումներ։ Միջոցառումների շրջանակում սովորողների հետ կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ, զրույցներ և բանախոսություններ՝ նվիրված ամառային արձակուրդների ընթացքում անվտանգ վարքագծի կանոններին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սարերում, այգիներում և բնության գրկում գտնվելու ժամանակ անվտանգության պահպանման կարևորությանը։ Դպրոցի ուսուցիչներ Ռիտա Շալունցը, Կարինե Մալխասյանը, Օլյա Ղուլյանը և Մարգարիտա Պետրոսյանը թեմատիկ աշխատանքներ են իրականացրել 3-րդ «Գ», 4-րդ «Գ», 5-րդ «Ա», 5-րդ «Բ» և 5-րդ «Գ» դասարաններում։ Սովորողներին ներկայացվել են անվտանգ հանգստի, բնության մեջ ճիշտ վարքագծի, արտակարգ իրավիճակներում զգոնության և ինքնապաշտպանության հիմնական կանոնները։ Նման նախաձեռնությունները նպաստում են սովորողների պատասխանատվության բարձրացմանը և անվտանգ միջավայրի ձևավորմանը՝ հատկապես ամառային արձակուրդների ընթացքում։
| |
|
| |
| Դիտումներ: 17 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









