|
«Առողջ ապրելակերպի իրազեկման դպրոցական մարզային արշավներ» ծրագրի շրջանակում մայիսի 27-ին Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում իրականացվեց տեղեկատվական և կրթական բովանդակալից միջոցառում։ Միջոցառմանը մասնակցեցին 5-11-րդ դասարանների շուրջ 150 աշակերտներ՝ Գորիսից և հարակից բնակավայրերից։ Մասնակիցների թվում էին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սովորողները, որոնց ուղեկցում էին դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանն ու Անուշ Դաջունցը։ Ծրագրի հիմնական նպատակն էր դպրոցականների շրջանում ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ, բարձրացնել իրազեկվածությունը ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի և վնասակար սովորույթների կանխարգելման վերաբերյալ։ Մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներում, թիմային խաղերում և կրթական նախաձեռնություններում՝ ձեռք բերելով օգտակար գիտելիքներ ու հմտություններ առողջ և ակտիվ կենսակերպ վարելու համար։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն առողջ, գիտակից և ակտիվ սերունդ ձևավորելու գործում՝ նպաստելով երեխաների և պատանիների ֆիզիկական ու հոգեկան բարեկեցությանը։
| |
|
| |
| Դիտումներ: 83 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









