|
Գորիսում անցկացվել է 2026 թվականի «ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մարզական միջոցառման մարզային փուլը, որտեղ մրցել են Գորիսի և Քաջարանի թիմերը։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում 7։6 հաշվով հաղթանակ է տարել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը՝ զբաղեցնելով առաջին տեղը և իրավունք ստանալով Սյունիքի մարզը ներկայացնելու հանրապետական փուլում։ Հանդիպումն անցել է մրցակցային, բայց միաժամանակ ջերմ և ընկերական մթնոլորտում։ Թիմերը մինչև վերջին րոպեն պայքարել են հաղթանակի համար՝ ցուցադրելով կազմակերպված խաղ, կամք և բարձր մարզական պատրաստվածություն։ Դպրոցի թիմը խաղադաշտ է դուրս եկել վստահ ու միասնական՝ ցուցադրելով հաղթելու մեծ ձգտում և թիմային համախմբվածություն։ Հաղթանակում նշանակալի դեր են ունեցել ոչ միայն աշակերտների աշխատասիրությունն ու հետևողական մարզումները, այլև ուսուցիչների նվիրված աշխատանքը։ Առաջիկայում թիմը կմասնակցի հանրապետական փուլին՝ ներկայացնելով Սյունիքի մարզը։ Թիմին մաղթում ենք հաջող ելույթներ և նոր հաղթանակներ։
| |
|
| |
| Դիտումներ: 16 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


