«Ավարտ, բայց ոչ վերջ…». Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի հիշարժան հրաժեշտը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի սովորողների համար հնչեց հերթական կարևոր և հիշարժան զանգը։

Դասվար Կարինե Մալխասյանի նախաձեռնությամբ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կազմակերպվեց ամփոփիչ գեղեցիկ միջոցառում, որն անցավ ջերմ ու հուզիչ մթնոլորտում։

Օրը լի էր օրհնության խոսքերով, շնորհակալության անկեղծ արտահայտություններով և հիշարժան պահերով, որոնք երկար կմնան թե՛ սովորողների, թե՛ ծնողների և ուսուցիչների հիշողության մեջ։

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին միասին անցած չորս տարիները՝ լի գիտելիքով, ընկերությամբ, ձեռքբերումներով ու անմոռանալի դպրոցական պատմություններով։ Փոքրիկ շրջանավարտները հրաժեշտ տվեցին իրենց առաջին ուսուցչին ու տարրական դպրոցի ամենաջերմ տարիներին՝ վստահ քայլերով պատրաստվելով կրթական նոր փուլին։

Այս գեղեցիկ օրը դարձավ ոչ միայն անցած ճանապարհի ամփոփում, այլև նոր նպատակների, մեծ երազանքների և ապագա հաղթանակների մեկնարկ։

Թող յուրաքանչյուր ավարտ դառնա նոր սկիզբ, իսկ դպրոցական հիշողությունները՝ կյանքի ամենալուսավոր ու թանկ էջերից մեկը։

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 49 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar