Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է «Գիտակից ծնողավարությունն որպես երեխայի զարգացման կարևոր գործոն» թեմայով դասընթաց

Հունիսի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Գիտակից ծնողավարությունն որպես երեխայի զարգացման կարևոր գործոն» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարեց Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստող Արփինե Մկրտչյանը։

Դասընթացի նպատակն էր նպաստել ծնողավարման նկատմամբ գիտակցված և պատասխանատու մոտեցումների ձևավորմանը, բարձրացնել ծնողական կարողությունները, ինչպես նաև աջակցել երեխաների սոցիալական, հուզական և հոգեբանական առողջ զարգացմանը։ Քննարկվեցին արդյունավետ ծնողավարման սկզբունքները, երեխայի տարիքային առանձնահատկությունները, ծնող-երեխա փոխհարաբերությունների ամրապնդման ուղիները և ընտանիքի դերը երեխայի անձնային զարգացման գործընթացում։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին գործնական մեթոդներ և խորհուրդներ, որոնք կարող են նպաստել երեխաների հետ արդյունավետ հաղորդակցությանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը և երեխաների կարիքների ավելի լավ ընկալմանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև ծնողական վարքագծի ազդեցությանը երեխայի ինքնագնահատականի, հուզական կայունության և սոցիալական հմտությունների զարգացման վրա։

Դասընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դպրոցի աշխատակազմի անդամներն ու ծնողները՝ ներգրավվելով քննարկումներին, արտահայտելով իրենց տեսակետներն ու կիսվելով փորձով։ Բարձրացված հարցերի շուրջ ծավալվեց հետաքրքիր և օգտակար քննարկում, որը նպաստեց թեմայի առավել խորքային ընկալմանը։

Մասնակիցները կարևորեցին նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը՝ ընդգծելով, որ դպրոց-ընտանիք համագործակցության ամրապնդումը կարևոր նախապայման է երեխաների լիարժեք զարգացման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։

Դասընթացն անցավ արդյունավետ, գործնական և փոխգործակցային մթնոլորտում՝ մասնակիցներին տրամադրելով նոր գիտելիքներ և կիրառելի հմտություններ գիտակից ծնողավարման ոլորտում։

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 86 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar