|
Հունիսի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» տարվա ամփոփիչ միջոցառումը։ Այն կազմակերպվել էր դպրոցի ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի և Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրին 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ անդրադառնալով թեմայի շրջանակում կազմակերպված ծրագրերին, հանդիպումներին, քննարկումներին և իրազեկման միջոցառումներին։ Նրանք մանրամասն ներկայացրին տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա գործունեությունը՝ ընդգծելով անվտանգ, ներառական և բարենպաստ կրթական միջավայրի ձևավորման ուղղությամբ կատարված քայլերը։ Ամփոփիչ միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև Աշակերտական խորհրդի կողմից պատրաստված «Իմ անվտանգ դպրոցի ուղեցույցը» գրքույկը, որը նպատակ ունի նպաստել սովորողների իրազեկվածության բարձրացմանը, անվտանգ վարքագծի կանոնների տարածմանը և դպրոցում բարեկամական ու ապահով միջավայրի պահպանմանը։ Գրքույկը ստեղծվել է աշակերտների անմիջական մասնակցությամբ և արտացոլում է նրանց պատկերացումները անվտանգ դպրոցի վերաբերյալ։ Ամփոփիչ միջոցառումը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ արժևորելու դպրոցում ձևավորված համագործակցային մթնոլորտը, սովորողների ակտիվ ներգրավվածությունը և կրթական համայնքի միասնական աշխատանքը՝ ուղղված անվտանգ ու ապահով կրթական միջավայրի ստեղծմանը։ Միջոցառման ավարտին դպրոցի մանկավարժները, սովորողները և ծնողները պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» տարվա շրջանակում իրականացված միջոցառումներին ցուցաբերած ակտիվ մասնակցության, նախաձեռնողականության, արժեքավոր աջակցության և կրթական համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Շնորհակալագրերի արժանացան ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, մեթոդմիավորման նախագահներ Մարգարիտա Պետրոսյանը, Մերի Դանիելյանը, Աննա Աբգարյանը, Ռիտա Շալունցը և Անուշ Դաջունցը, մանկավարժներ Նունե Գալստյանը, Կարինե Մալխասյանը, Արփինե Ծատրյանը, Իրինա Ջավահիրյանը, Արտուր Հովսեփյանը, Շահանե Ակլունցը, Հերմինե Ալավերդյանը, Օլյա Ղուլյանը, ինչպես նաև Ծնողական խորհրդի նախագահ Մանե Հովհաննիսյանը, խորհրդի անդամ Սաթենիկ Բաբալարյանը և Աշակերտական խորհրդի նախագահ Միլենա Մելքումյանը։ Միջոցառումն ամփոփեց մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականացված բազմաբնույթ աշխատանքները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորումը համատեղ ու շարունակական աշխատանքի արդյունք է, որտեղ կարևոր դերակատարում ունեն դպրոցը, սովորողները, ծնողները և համայնքը։
| |
|
| |
| Դիտումներ: 145 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





