|
Հունիսի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադա 2026»-ի արդյունքների ամփոփումը։ Օլիմպիադան այս տարի անցկացվել էր Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում՝ համախմբելով տարբեր դպրոցների բազմաթիվ սովորողների։
Օլիմպիադային հաջող մասնակցություն են ունեցել նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սովորողները։ Տարբեր դասարանների 13 սովորողներ արժանացել են դիպլոմների և գովասանագրերի՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն և գիտելիքներ տարբեր առարկաների գծով։ Դպրոցի սովորողներին շնորհված դիպլոմների և գովասանագրերի ընդհանուր թիվը կազմել է 15։
Հատկանշական հաջողություն է գրանցել դպրոցի 6-րդ «Ա» դասարանի սովորող Ալետա Տատինցյանը, որը «Հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադա 2026»-ում տարբեր առարկաներից ցուցաբերած բարձր արդյունքների համար Շիրակացու ճեմարանի կողմից արժանացել է հատուկ հավաստագրի։ Նրա ձեռքբերումները գնահատվել են նաև բացառիկ հնարավորությամբ՝ մեկ ուսումնական տարի շարունակել կրթությունը Շիրակացու ճեմարանում։
Դպրոցի ղեկավարությունն ու մանկավարժական անձնակազմը շնորհավորում են բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և հաղթանակներ կրթության ու գիտելիքի ճանապարհին։ «Հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադա 2026»-ի արդյունքները ներկայացվում են ստորև. | |
|
| |
| Դիտումներ: 51 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





