|
Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց Սյունիքի բաց առաջնությունը, որը համախմբել էր մարզի և հանրապետության տարբեր համայնքներից ժամանած տաղանդավոր ու պատրաստված մարզիկների։ Առաջնությանը հաջողությամբ մասնակցեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սովորողները՝ Մելիք Մելքումյանը, Սիփան Ղազարյանը, Մենուա Ալեքսանյանը, Էրիկ Խաչատրյանը, Տիրան Ղազարյանը և Տիգրան Մարգարյանը։ Նրանք մրցումների ընթացքում ցուցաբերեցին բարձր մարզական պատրաստվածություն, նպատակասլացություն և հաղթելու կամք՝ արժանանալով պատվավոր մրցանակների։ Մրցումների արդյունքներով՝
Բախշյանականները շնորհավորում են մարզիկներին և նրանց մարզիչներին՝ գրանցած հաջողությունների համար՝ մաղթելով նոր նվաճումներ, բարձր արդյունքներ և շարունակական առաջընթաց թե՛ մարզական, թե՛ կրթական ոլորտներում։ Մեր սաները հերթական անգամ ապացուցեցին, որ համառ աշխատանքի, կարգապահության և նպատակասլացության շնորհիվ հնարավոր է հասնել բարձր արդյունքների և պատվով ներկայացնել դպրոցը տարբեր մրցահարթակներում։
| |
|
| |
| Դիտումներ: 57 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



