|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 2025–2026 ուսումնական տարվա 9-րդ դասարանների սովորողների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Օրը լի էր հուզիչ պահերով, շնորհավորանքներով, ժպիտներով և ապագայի հանդեպ մեծ հավատով։ Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը և 9-րդ «Գ» դասարանի դասղեկ Անուշ Սարգիսջանյանը, որոնք հոգացել էին, որպեսզի այս կարևոր օրը դառնա անմոռանալի ավարտականների, նրանց ծնողների և ուսուցիչների համար։ Դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ ավարտական վկայականներ ստանալու կապակցությամբ, մաղթեց բարի երթ, նորանոր հաջողություններ, նպատակասլացություն և վստահ քայլեր կյանքի հաջորդ կարևոր փուլում։ Նա ընդգծեց, որ դպրոցը միշտ սիրով կհիշի իր շրջանավարտներին, քանի որ յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել դպրոցական կյանքի ձևավորման գործում։
«Մեր դպրոցի դռները ձեզ համար միշտ բաց են։ Մենք սիրում ենք ձեզ, հպարտանում ձեր ձեռքբերումներով և միշտ սպասում ենք ձեզ՝ արդեն որպես մեր դպրոցի հաջողված շրջանավարտների»,– նշեց տնօրենը։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի մանկավարժական անձնակազմի ներկայացուցիչները, ծնողներն ու հարազատները, ովքեր կիսեցին ավարտականների ուրախությունն ու հուզմունքը։ Այս օրը խորհրդանշեց ոչ միայն մեկ ուսումնական փուլի ավարտը, այլև նոր հնարավորությունների, նոր նպատակների և մեծ երազանքների սկիզբը։ Շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին և մաղթում լուսավոր ճանապարհ, հաջողություններ և արժանի հաղթանակներ կյանքի բոլոր բնագավառներում։
| |
|
| |
| Դիտումներ: 17 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |













