Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում առաջին անգամ անցկացվեց «Տարվա սովորող» մրցույթը․ հայտնի են հաղթողները

2025–2026 ուսումնական տարում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում առաջին անգամ անցկացվեց «Տարվա սովորող» մրցույթը, որի նպատակն էր բացահայտել և խրախուսել այն սովորողներին, ովքեր աչքի են ընկնում ոչ միայն բարձր առաջադիմությամբ, այլև օրինակելի վարքով, պատասխանատվությամբ, նախաձեռնողականությամբ, ստեղծագործական մտածողությամբ և դպրոցական կյանքում ակտիվ մասնակցությամբ։

Մրցույթի կարգը հաստատվել է դպրոցի տնօրենի հրամանով՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական չափորոշչի պահանջները։ Մրցույթը հնարավորություն է տվել գնահատելու սովորողների բազմակողմանի զարգացումը՝ հաշվի առնելով ոչ միայն ուսումնական արդյունքները, այլև նրանց կարողունակությունները, սոցիալական ակտիվությունը, անձնային որակները և դպրոցական միջավայրում ունեցած ներդրումը։

Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբերով՝ 1–4-րդ և 5–9-րդ դասարանների սովորողների համար։ Գնահատման չափանիշներում ընդգրկվել են սովորողների ուսումնական առաջադիմությունը, գիտելիքների կիրառման կարողությունը, հաղորդակցման և համագործակցության հմտությունները, կարգապահությունը, դպրոցական ու համայնքային նախաձեռնություններին մասնակցությունը, մրցույթներում և նախագծերում ունեցած ձեռքբերումները։

Մրցույթի ընտրության գործընթացն իրականացվել է երեք փուլով։ Առաջին փուլում դասվարներն ու դասղեկները ներկայացրել են իրենց դասարանների թեկնածուներին։ Երկրորդ փուլում մրցույթի հանձնաժողովը գնահատել է մասնակիցների թեկնածությունները՝ սահմանված չափանիշներին համապատասխան։ Երրորդ փուլում լավագույն թեկնածուների ընտրությունն իրականացվել է դպրոցի մանկավարժական աշխատողների քվեարկությամբ։

Մրցույթի վերջնական փուլ են անցել հետևյալ սովորողները.
1–4-րդ դասարանների անվանակարգում

  • Բաբաջանյան Կարինա Հրայրի, 3-րդ «Բ» դասարան, դասվար՝ Կարինե Պողոսյան
  • Գիչունց Լիա Լևոնի, 3-րդ «Գ» դասարան, դասվար՝ Ռիտա Շալունց
  • Երիցյան Նարե Քաջիկի, 4-րդ «Գ» դասարան, դասվար՝ Կարինե Մալխասյան

5–9-րդ դասարանների անվանակարգում

  • Տատինցյան Ալետա Վահեի, 6-րդ «Ա» դասարան, դասղեկ՝ Լուսինե Բաղդասարյան
  • Քոչարյան Հենրի Արթուրի, 6-րդ «Բ» դասարան, դասղեկ՝ Սիրուշ Բաղդասարյան
  • Մելքումյան Միլենա Մհերի, 8-րդ «Գ» դասարան, դասղեկ՝ Մերի Դանիելյան

Մրցույթի երեք փուլերի արդյունքների ամփոփմամբ «Տարվա սովորող» են ճանաչվել՝

  • 1–4-րդ դասարանների անվանակարգում՝ Երիցյան Նարե Քաջիկի՝ 4-րդ «Գ» դասարանի սովորող, դասվար՝ Կարինե Մալխասյան։
  • 5–9-րդ դասարանների անվանակարգում՝ Տատինցյան Ալետա Վահեի՝ 6-րդ «Ա» դասարանի սովորող, դասղեկ՝ Լուսինե Բաղդասարյան։

Հաղթողները պարգևատրվել են դպրոցի սահմանված կարգի համաձայն։

«Տարվա սովորող» մրցույթի անցկացումը կարևոր նախաձեռնություն է դպրոցի կրթական միջավայրում, որը հնարավորություն է տալիս արժևորել սովորողների ձեռքբերումները, խրախուսել նրանց առաջընթացը և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ գնահատվում են ոչ միայն գիտելիքները, այլև պատասխանատվությունը, նախաձեռնողականությունը, համագործակցային կարողությունները և հասարակական ակտիվությունը։

Մրցույթը կշարունակվի կազմակերպվել յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին՝ հնարավորություն տալով նոր սերնդի սովորողներին ներկայացնելու իրենց ձեռքբերումները և արժանանալու «Տարվա սովորող» պատվավոր կոչմանը։

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.07.2026)
Դիտումներ: 105 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar