|
Սեպտեմբերի 1-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տոնական մթնոլորտում նշվեց Գիտելիքի օրը և ազդարարվեց 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկը։ Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, որին հաջորդեց դպրոցի հիմնը։ Տոնական միջոցառման ընթացքում ընթերցվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի՝ Գիտելիքի օրվա առթիվ հղած ուղերձները։ Միջոցառման մշակութային հատվածում հանդես եկան դպրոցի 9-րդ դասարանների սովորողները։ Նրանք երգեցին, պարեցին և իրենց խոսքում ողջունեցին ուսուցիչներին, ծնողներին, առաջին դասարանցիներին ու մյուս ներկաներին՝ շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Օրվա գլխավոր հերոսների՝ առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ը հատկապես հիշարժան էր։ Նրանք առաջին անգամ դպրոցական ընտանիքի անդամի կարգավիճակով մասնակցեցին Գիտելիքի օրվան, ողջունեցին ներկաներին, ասմունքեցին և պարային կատարումներով ներկայացան հանդիսատեսին։ Տոնական միջոցառումը դարձավ նոր ուսումնական տարվա մեկնարկը խորհրդանշող կարևոր պահ՝ համախմբելով սովորողներին, ուսուցիչներին և ծնողներին դպրոցի շուրջ։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նոր ուսումնական տարին մեկնարկեց տոնական տրամադրությամբ, նոր ակնկալիքներով և կրթական նոր ձեռքբերումների սպասումով։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունն իր շնորհակալությունն է հայտնում Բաբկեն Մկրտչյանին՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառման կազմակերպման աշխատանքներին ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։
| |
|
| |
| Դիտումներ: 246 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







