Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանցիները ստեղծել են իրենց «Երազանքների ծառը»

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում դասվար Նունե Գալստյանի նախաձեռնությամբ անցկացված դասը վերածվել է յուրահատուկ ու խորհրդանշական հանդիպման՝ նվիրված երեխաների երազանքներին ու ապագայի պատկերացումներին։

Դասի ընթացքում սովորողները պատմել են իրենց երազանքների, նպատակների ու ցանկությունների մասին, ապա դրանց միջոցով ստեղծել «Երազանքների ծառը»։ Յուրաքանչյուր երեխա ծառին է «հանձնել» իր փոքրիկ կամ մեծ երազանքը՝ այն դարձնելով դասարանի ընդհանուր պատմության մի մասը։

«Երազանքների ծառը» սովորողներին ուղեկցելու է դպրոցական տարիների ընթացքում։ Նախաձեռնության գաղափարն այն է, որ տարիներ անց՝ արդեն 9-րդ դասարանում, երեխաները կրկին վերադառնան իրենց առաջին դասարանում գրած երազանքներին, տեսնեն, թե ինչպես են փոխվել իրենց հետաքրքրություններն ու նպատակները, և որքանով են կարողացել մոտենալ դրանց իրականացմանը։

Այս պարզ, բայց խորհրդանշական նախաձեռնությունը միաժամանակ հնարավորություն է տալիս երեխաներին սովորել երազել, նպատակներ ձևակերպել և հավատալ դրանց հասնելու հնարավորությանը։

Տարիներ անց «Երազանքների ծառը» նրանց համար կարող է դառնալ ոչ միայն մանկության ջերմ հիշողություն, այլև սեփական աճի, փոփոխությունների և անցած ճանապարհի յուրահատուկ վկայություն։

    

    

    

    

    

    

    

    

      

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 37 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar