|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հետ համագործակցությամբ, անցկացվել է «Սթրեսի կառավարում» թեմայով հանդիպում։ Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել սթրեսի կառավարման արդյունավետ մեթոդները, նպաստել հուզական վիճակի ճանաչմանն ու կարգավորմանը, ինչպես նաև զարգացնել սովորողների հետ աշխատանքի ընթացքում անհրաժեշտ հոգեբանական հմտությունները։ Հանդիպումը վարել է Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբան Լուսինե Աղաջանյանը։ Նա անդրադարձել է սթրեսի առաջացման պատճառներին և դրսևորումներին, հուզական լարվածության կառավարման առանձնահատկություններին, ինչպես նաև սովորողների հետ աշխատանքի ընթացքում հանդիպող հոգեբանական մարտահրավերներին։ Գործնական հատվածում մասնակիցներին տրամադրվել են համապատասխան թեստեր, որոնք հնարավորություն են տվել անդրադառնալ սեփական հուզական վիճակին և սթրեսային իրավիճակներին արձագանքելու առանձնահատկություններին։ Հանդիպումն ամփոփվել է ռելաքսացիոն վարժությամբ՝ ուղղված լարվածության թուլացմանը, հոգեբանական հավասարակշռության վերականգնմանը և ինքնակարգավորման հմտությունների ամրապնդմանը։ Նման հանդիպումները կարևոր են դպրոցում առողջ և աջակցող հոգեբանական միջավայրի ձևավորման, ինչպես նաև սովորողների հետ աշխատող մասնագետների կարողությունների շարունակական զարգացման տեսանկյունից։
| |
|
| |
| Դիտումներ: 110 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




