|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին կազմակերպվել է հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Հանդիպման ընթացքում սովորողները ներկայացրել են Հայաստանի անկախության անցած ճանապարհը, անկախության տարիների կարևոր ձեռքբերումներն ու երկրի զարգացման տարբեր փուլերը։ Իրենց ելույթներում նրանք անդրադարձել են նաև անկախության պահպանման, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության և քաղաքացիական գիտակցության կարևորությանը։ Դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աշակերտական խորհրդի անդամներին՝ նախաձեռնության և կարևոր թեմայի շուրջ հանդիպում կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախությունը բացարձակ արժեք է, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ հարատև պետություն։ Սովորողների հայրենասիրական նախաձեռնությունն ու ակտիվ մասնակցությունը կարևորել են նաև դասվար Վարդ Գրիգորյանն ու օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը։ Նրանք սովորողներին հորդորել են լավ սովորել, զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները՝ իրենց ներդրումն ունենալով Հայաստանի ապագայի կերտման գործում։ Հանդիպումն ամփոփվել է հայրենիքի հանդեպ սիրո, պատասխանատվության և կրթության կարևորության շուրջ ընդգծումներով՝ ևս մեկ անգամ արժևորելով անկախության գաղափարը դպրոցականների շրջանում։
| |
|
| |
| Դիտումներ: 23 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






