|
Սեպտեմբերի 30-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ աշակերտական խորհրդի անդամների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարեց դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց դպրոցի ուսումնական, դաստիարակչական, աշխատանքային և տեղեկատվական գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի։ Սովորողների հետ քննարկվեցին դպրոցի ՈՒԴԱՏՊ-ով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման ընթացքն ու աշակերտական խորհրդի ներգրավվածության հնարավորությունները։ Առանձին անդրադարձ կատարվեց նաև ընթերցանության տարվա շրջանակում դպրոցում իրականացվող աշխատանքներին։ Մասնավորապես, քննարկվեցին սովորողների ընթերցանության խթանմանն ուղղված նախաձեռնությունները, դպրոցական համայնքի ներգրավվածությունը և նոր գաղափարների իրականացման հնարավորությունները։ Հանդիպման կարևոր թեմաներից էր դպրոցի ներքին ռադիոցանցի միջոցով ընթերցանության տարվան նվիրված միջոցառումների շարքի կազմակերպումը։ Քննարկվեցին ռադիոհաղորդումների բովանդակային ուղղությունները, սովորողների մասնակցության ձևաչափերը և այն հնարավորությունները, որոնք կարող են նպաստել դպրոցական համայնքում ընթերցանության մշակույթի տարածմանը։ Խորհրդակցությունը ևս մեկ հնարավորություն էր սովորողների ձայնը լսելի դարձնելու, նրանց առաջարկները քննարկելու և դպրոցական կյանքում աշակերտական խորհրդի մասնակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
| |
|
| |
| Դիտումներ: 11 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



