Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել են մեթոդական միավորումների հերթական նիստերը

Սեպտեմբերի 28-ից Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել են մեթոդական միավորումների հերթական նիստերը։

Նիստերի ընթացքում ամփոփվել են սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները, քննարկվել են ՈՒԴԱՏՊ-ով նախատեսված և իրականացված աշխատանքները, ինչպես նաև ընթերցանության տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումներն ու աշխատանքները։

Մեթոդական միավորումների նախագահներ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Աննա Աբգարյանը, Մերի Դանիելյանը, Թամարա Հովհաննիսյանն ու Հերմինե Ալավերդյանը ներկայացրել են իրենց միավորումների կատարած աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրներին և առաջիկայում նախատեսվող քայլերին։

Նիստերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, առարկայական ծրագրերի պատշաճ իրականացմանը և մանկավարժական համագործակցության շարունակական զարգացմանը։

Մեթոդական միավորումների նիստերին ներկա էին դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Մերի Մկրտչյանը և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։

      

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 11 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar