«Գրքերի աշխարհում»․ ընթերցանության կարևորությունը՝ նոր ձևաչափով

Հոկտեմբերի 1-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Գրքերի աշխարհում» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր դպրոցի գրադարանավար Մերի Բարխուդարյանը։

Միջոցառման ընթացքում 3-րդ «Ա» դասարանի սովորողները ներկայացրին գրքի և ընթերցանության կարևորությունը՝ փորձելով ցույց տալ, որ գիրքը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, այլև արժեքների, երևակայության և ստեղծագործական մտածողության ձևավորման կարևոր միջոց։

Սովորողները բեմականացման միջոցով ներկայացրին չարի և բարու պայքարը՝ ընդգծելով բարու հաղթանակը, որի խորհրդանիշը դարձավ գիրք կարդացող երեխան։ Բեմադրության միջոցով երեխաները փոխանցեցին այն գաղափարը, որ ընթերցանությունը կարող է ձևավորել մտածող, գիտակից և արժեքային ամուր կողմնորոշումներ ունեցող անհատ։

Միջոցառման առանցքում էր նաև «Սասնա ծռեր» էպոսը։ Սովորողները հայկական ազգային էպոսը ներկայացրին նոր և ստեղծագործական մոտեցմամբ՝ համադրելով երգը, պարը և փոքրիկ բեմականացումները։

Միջոցառումը դարձավ գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը խթանելու, ազգային մշակութային ժառանգությունը նորովի ներկայացնելու և սովորողների ստեղծագործական կարողությունները բացահայտելու գեղեցիկ հնարավորություն։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 7 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar