|
Հոկտեմբերի 2-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում անցկացվեց «Ա» տառին նվիրված բաց դաս, որը կազմակերպել էր դասվար Կարինե Մալխասյանը։ Դասի ընթացքում առաջին դասարանցիները խաղային, հետաքրքիր և ուսուցողական առաջադրանքների միջոցով ամրապնդեցին «Ա» տառի և հնչյունի վերաբերյալ իրենց գիտելիքները։ Սովորողները ներկայացրին իրենց սովորածը, կատարեցին տարբեր վարժություններ և ակտիվորեն մասնակցեցին դասի ընթացքին։ Բաց դասը հնարավորություն տվեց ուսումնական գործընթացը կազմակերպել ստեղծագործական և ինտերակտիվ ձևաչափով՝ նպաստելով երեխաների հետաքրքրվածության, ակտիվ մասնակցության և սովորելու նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը։ Դասի ընթացքում առաջին դասարանցիների ոգևորությունն ու ակտիվությունը վկայում էին, որ նրանց համար դպրոցական առաջին քայլերը վերածվում են հետաքրքիր և հիշարժան ուսումնառության փորձառության։
| |
|
| |
| Դիտումներ: 129 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |










