Բազկամարտի համայնքային փուլում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները նվաճեցին 4 մեդալ և թիմային 3-րդ տեղը

Հոկտեմբերի 2-ին Գորիսի համայնքի մարզադպրոցի կողմից կազմակերպվեց Սպարտակիադայի շրջանակում բազկամարտի համայնքային փուլը, որին մասնակցեցին Գորիսի համայնքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտական թիմերը։

Մրցումներին մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական, Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ, Գորիսի թիվ 6 հիմնական, Գորիսի թիվ 4 ավագ, Քարահունջի միջնակարգ և Շինուհայրի միջնակարգ դպրոցների, Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի թիմերը։

Մրցումներն անցկացվեցին բազկամարտի գործող կանոններին համապատասխան։ Մասնակիցները պայքարեցին իրենց քաշային կարգերում՝ ցուցաբերելով ուժ, տոկունություն, կամք, նպատակասլացություն և մարզական ոգի։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները մրցումներում հանդես եկան մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ։ Անհատական պայքարում մեր դպրոցի մարզիկները գրանցեցին հետևյալ արդյունքները․

  • Մարի Պետրոսյան՝ 1-ին տեղ՝ 55 կգ քաշային կարգում
  • Էմիլիա Հայրապետյան՝ 1-ին տեղ՝ +65 կգ քաշային կարգում
  • Եվա Բաբայան՝ 2-րդ տեղ՝ 65 կգ քաշային կարգում
  • Համլետ Մկրտչյան՝ 3-րդ տեղ՝ 65 կգ քաշային կարգում

Թիմային հաշվարկով մեր դպրոցի թիմը գրավեց պատվավոր 3-րդ տեղը։

Հատկանշական է, որ 1-ին տեղ գրաված Մարի Պետրոսյանը և Էմիլիա Հայրապետյանը իրավունք ստացան մասնակցելու Սպարտակիադայի մարզային փուլին՝ շարունակելով պայքարը հաջորդ փուլում։

      

      

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 9 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar