«Ա» տառին նվիրված բաց դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում

Հոկտեմբերի 5-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում անցկացվեց «Ա» տառին և հնչյունին նվիրված բաց դաս, որը կազմակերպել և վարել էր դասվար Նունե Գալստյանը։

Դասի ընթացքում առաջին դասարանցիները խաղային, ստեղծագործական և ուսուցողական տարբեր առաջադրանքների միջոցով ամրապնդեցին «Ա» հնչյունի և տառի վերաբերյալ իրենց գիտելիքները։ Սովորողները ճանաչեցին և տարբերակեցին հնչյունը, կատարեցին համապատասխան վարժություններ, կազմեցին բառեր, ներկայացրին իրենց սովորածը և ակտիվորեն մասնակցեցին դասի բոլոր փուլերին։

Ուսուցման գործընթացը կազմակերպված էր տարիքային առանձնահատկություններին համապատասխան՝ համադրելով ուսումնական նյութը խաղի, շարժունության և համագործակցային աշխատանքի հետ։ Նման ձևաչափը հնարավորություն տվեց խթանել երեխաների հետաքրքրությունը, զարգացնել նրանց հաղորդակցական և ճանաչողական կարողությունները, ինչպես նաև ապահովել յուրաքանչյուր սովորողի ակտիվ ներգրավվածությունը։

Փոքրիկների ոգևորությունը, ակտիվ մասնակցությունն ու վստահությունը ևս մեկ անգամ փաստեցին, որ դպրոցական առաջին քայլերը կարող են լինել հետաքրքիր, ուրախ և հիշարժան՝ ուսումնառության հանդեպ դրական վերաբերմունքի ամուր հիմք ստեղծելով։

      

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 34 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar