«Ա» տառին նվիրված բաց դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում

Հոկտեմբերի 5-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում անցկացվեց «Ա» տառին և հնչյունին նվիրված բաց դաս, որը կազմակերպել և վարել էր դասվար Հայարփի Ամարյանը։

Դասի ընթացքում առաջին դասարանցիները խաղային, ստեղծագործական և ուսուցողական առաջադրանքների միջոցով ամրապնդեցին «Ա» հնչյունի և տառի վերաբերյալ իրենց գիտելիքները։ Նրանք ճանաչեցին և տարբերակեցին հնչյունը, կատարեցին համապատասխան վարժություններ, կազմեցին բառեր, ներկայացրին իրենց սովորածը և ակտիվորեն ներգրավվեցին դասի բոլոր փուլերում։

Դասը կազմակերպված էր առաջին դասարանցիների տարիքային առանձնահատկություններին համապատասխան՝ ուսումնական նյութը համադրելով խաղային և համագործակցային մեթոդների հետ։ Դասի ընթացքում կիրառված բազմաբնույթ առաջադրանքները նպաստեցին սովորողների ուշադրության, հիշողության, հաղորդակցական և ճանաչողական կարողությունների զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը։

Փոքրիկների ոգևորությունն ու ակտիվությունը վկայում էին, որ դպրոցական առաջին քայլերը նրանց համար վերածվում են հետաքրքիր, ուրախ և հիշարժան ուսումնառության փորձառության։

      

      

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 28 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar