Ուսուցչի տոնին նվիրված բաց դաս-միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում դասղեկ Մարգարիտա Պետրոսյանի նախաձեռնությամբ իրականացվեց Ուսուցչի տոնին նվիրված բաց դաս-միջոցառում։

Միջոցառման ընթացքում սովորողները կարևորեցին ուսուցչի դերը սերունդների կրթության ու դաստիարակության գործում՝ արտահայտելով իրենց սերն ու երախտագիտությունը մանկավարժների հանդեպ։

Սովորողների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը ևս մեկ առիթ էր արժևորելու ուսուցչի պատասխանատու և նվիրական առաքելությունը, ընդգծելու նրա ներդրումը գիտելիքահեն, արժեքային համակարգ ունեցող և հայրենասեր սերունդ ձևավորելու գործում։

Նման նախաձեռնությունները նպաստում են դպրոցականների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ուսուցիչ-սովորող ջերմ հարաբերությունների ամրապնդմանը և դպրոցական միջավայրում հարգանքի ու երախտագիտության մշակույթի ձևավորմանը։

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 63 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar