«Ինչպե՞ս ընտրել գիրք և օգտվել գրադարանից»․ քննարկում դպրոցում
|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց «Ինչպե՞ս ընտրել գիրք և օգտվել գրադարանից» թեմայով քննարկում։ Քննարկումն իրականացվեց ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի, գրադարանավար Կարինե Շեգունցի և 8-րդ «Ա» դասարանի դասղեկ Արփինե Մարտիրոսյանի համակարգմամբ։ Քննարկման նպատակն էր խթանել սովորողների ընթերցասիրությունը, զարգացնել գիրք ընտրելու և գրադարանից արդյունավետ օգտվելու հմտությունները, ինչպես նաև կարևորել ընթերցանության դերը գիտելիքների ընդլայնման և անձնային զարգացման գործում։ Գրադարանը գիտելիքի, երևակայության և բացահայտումների աշխարհ է, իսկ ճիշտ ընտրված գիրքը կարող է դառնալ յուրաքանչյուր աշակերտի լավագույն ընկերը։ Ընթերցե՛ք, բացահայտե՛ք և զարգացե՛ք գրքերի հրաշալի աշխարհի միջոցով։
| |
|
| |
| Դիտումներ: 69 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



