Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը՝ հնգամարտի սպարտակիադայի մարզային փուլի արծաթե մեդալակիր

Հոկտեմբերի 13-ին Կապան քաղաքում անցկացվեց ՀՀ դպրոցականների սպարտակիադայի հնգամարտ մարզաձևի մարզային փուլը, որին մասնակցում էին Սյունիքի մարզի համայնքային փուլերում առաջին երեք տեղերը զբաղեցրած հանրակրթական դպրոցների 7–9-րդ դասարանների թիմերը։

Մրցաշարն անցավ լարված և հետաքրքիր պայքարում՝ մասնակիցներից պահանջելով ֆիզիկական բարձր պատրաստվածություն, արագաշարժություն, տոկունություն, կենտրոնացվածություն և թիմային համախմբվածություն։

Մեր դպրոցի սաները մրցահարթակ դուրս եկան նպատակասլացությամբ և հաղթելու վճռականությամբ՝ ցուցադրելով աշխատասիրություն, կարգապահություն և մարզական բարձր ոգի։

Մարզային փուլում առաջին տեղը զբաղեցրեց Կապանի թիվ 5 դպրոցը, երկրորդ տեղը՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, իսկ երրորդ տեղը՝ Կապանի թիվ 3 դպրոցը։

Միջոցառմանը ներկա էր նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ով իր խոսքում կարևորեց սպորտի դերը մատաղ սերնդի ֆիզիկական ու կամային որակների զարգացման, առողջ ապրելակերպի ձևավորման և թիմային ոգու ամրապնդման գործում։ Նա շնորհավորեց մասնակիցներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և մարզական ձեռքբերումներ։

Մրցումների ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին համապատասխան հավաստագրերով և գավաթով։

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 26 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar