Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի սովորողներն ընթերցանության դաս անցկացրին երեք առաջին դասարանցիների համար

Հոկտեմբերի 13-ին «Ընթերցանության տարի» նախագծի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի սովորողները՝ դասվար Ռիտա Շալունցի նախաձեռնությամբ, ընթերցանության գեղեցիկ դաս անցկացրին երեք առաջին դասարանցիների համար։

Փոքրիկ ունկնդիրները ծանոթացան «Ծաղկուն պարտեզ», «Մասրենի» և «Կախարդական վրձինը» հեքիաթներին՝ բացահայտելով դրանց հերոսներին, իրադարձություններն ու թաքնված իմաստները։

Ընթերցանությունից հետո, դասվարների ուղեկցությամբ, երեխաները քննարկեցին հեքիաթների բովանդակությունը, վերլուծեցին հերոսների վարքագիծը, փորձեցին հասկանալ նրանց արարքների դրդապատճառներն ու բացահայտել պատմությունների մեջ ամփոփված կարևոր դասերը։

Նախաձեռնության նպատակն էր առաջին դասարանցիների մեջ սեր և հետաքրքրություն արթնացնել ընթերցանության հանդեպ, խթանել գրքեր կարդալու ցանկությունը և ցույց տալ, որ գիրքը գիտելիքի, երևակայության, բարության ու նոր բացահայտումների հրաշալի ուղեկից է։

Մեծերի օրինակով փոքրերը բացահայտում են ընթերցանության հաճույքը, իսկ միասին կարդալը դառնում է գիտելիքի փոխանակման, համագործակցության և ընկերության գեղեցիկ առիթ։

      

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 26 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar