Էմիլիա Հայրապետյանը՝ բազկամարտի մարզային փուլի հաղթող

Հոկտեմբերի 12-ին Կապան քաղաքում անցկացվեց ՀՀ դպրոցականների սպարտակիադայի բազկամարտ մարզաձևի մարզային փուլը, որին մասնակցում էին 7–12-րդ դասարանների սովորողները։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը մրցումներում ներկայացրին 8-րդ «Ա» դասարանի սովորող Մարի Պետրոսյանը և 9-րդ «Գ» դասարանի սովորող Էմիլիա Հայրապետյանը։

Մրցումներն անցան լարված ու համառ պայքարում՝ մասնակիցներից պահանջելով ֆիզիկական ուժ, տոկունություն, կամքի ամրություն և վճռականություն։

Վստահ և տպավորիչ ելույթի արդյունքում Էմիլիա Հայրապետյանը գրավեց առաջին պատվավոր տեղը՝ դառնալով բազկամարտի մարզային փուլի հաղթող։

Էմիլիայի այս հաջողությունը ևս մեկ գեղեցիկ առիթ է հպարտանալու մեր սովորողների ձեռքբերումներով, աշխատասիրությամբ ու մարզական ոգով։

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 21 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar