Հաղթանակ՝ թիմային ոգու և նպատակասլացության շնորհիվ․ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը՝ առաջին տեղում
|
Հոկտեմբերի 15-ին Գորիս քաղաքում անցկացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կողմից կազմակերպված Մ10 ֆուտբոլի մրցաշարի համայնքային փուլը, որին մասնակցելու հնարավորություն ունեին համայնքի բոլոր դպրոցների թիմերը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ֆուտբոլային թիմը մրցաշարում հանդես եկավ բարձր պատրաստվածությամբ, ցուցադրեց համախմբված խաղ, նպատակասլացություն և հաղթանակի մեծ ձգտում։ Լարված ու համառ պայքարում մեր դպրոցի սաները գրանցեցին գերազանց արդյունք՝ գրավելով առաջին տեղը և նվաճելով մարզային փուլին մասնակցելու իրավունք։ Այս հաղթանակը թիմային աշխատանքի, աշխատասիրության, փոխադարձ աջակցության և մարզական ոգու գեղեցիկ արդյունք է։ Այն ևս մեկ անգամ փաստում է, որ համառությունն ու միասնականությունը կարևոր քայլեր են դեպի հաջողություն։
| |
|
| |
| Դիտումներ: 28 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



