Արհեստական բանականությունը՝ ստեղծարարության և թվային հմտությունների զարգացման գործիք

«ԱԲ օրեր» ուսումնական արշավի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ իրականացվեց ուսուցողական աշխատանք՝ «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի նախաձեռնությամբ։

Աշխատանքի ընթացքում սովորողները ծանոթացան արհեստական բանականության (ԱԲ) հնարավորություններին, ուսումնասիրեցին դրա կիրառման տարբեր գործիքներ և գործնականում օգտագործեցին դրանք՝ բլոկ ստեղծելու համար։

Գործնական աշխատանքի միջոցով սովորողները հնարավորություն ունեցան փորձարկելու նոր տեխնոլոգիական լուծումներ, զարգացնելու թվային կարողություններն ու ստեղծագործական մտածողությունը, ինչպես նաև բացահայտելու արհեստական բանականության կիրառման նոր հնարավորություններ։

Նախաձեռնության կարևոր նպատակներից էր սովորողների շրջանում արհեստական բանականության նկատմամբ հետաքրքրության ձևավորումը, տեխնոլոգիաների նպատակային կիրառման հմտությունների զարգացումը և ժամանակակից թվային միջավայրում ինքնուրույն ու ստեղծարար աշխատելու կարողությունների խթանումը։

Նման ուսումնական աշխատանքները նպաստում են կրթության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը՝ սովորողներին հնարավորություն տալով ոչ միայն օգտվելու թվային գործիքներից, այլև դրանք կիրառելու սեփական գաղափարներն իրականացնելու և նոր լուծումներ ստեղծելու համար։

Բլոգը՝ այստեղ։

Տեսանյութը՝ այստեղ։

Տեսասահիկը՝ այստեղ։

ԱԲ-ի միջոցով բլոգ ստեղծելու քայլաշարը՝ այստեղ։

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 37 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar