|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում անցկացվեց «Кухни мира. Популярные русские блюда. Популярные армянские блюда» («Աշխարհի խոհանոցները․ ռուսական և հայկական հայտնի ուտեստներ») թեմայով բաց դասը, որը կազմակերպել էր ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը։ Դասի ընթացքում սովորողները ռուսերենով ներկայացրին հայկական և ռուսական խոհանոցների առանձնահատկությունները, անդրադարձան երկու ժողովուրդների ավանդական ուտեստներին, դրանց պատրաստման առանձնահատկություններին և մշակութային նշանակությանը։ Թեմայի միջոցով սովորողները հնարավորություն ունեցան ոչ միայն զարգացնելու ռուսերենով հաղորդակցվելու և ներկայացնելու հմտությունները, այլև ճանաչելու տարբեր ժողովուրդների խոհարարական ավանդույթները, համեմատելու ազգային խոհանոցներն ու արժևորելու մշակութային բազմազանությունը։ Բաց դասը համադրեց լեզվական գիտելիքներն ու մշակութային ճանաչողությունը՝ ուսումնական գործընթացը դարձնելով հետաքրքիր և ճանաչողական։ Նման դասերը նպաստում են լեզվական կարողությունների զարգացմանը, միջմշակութային հաղորդակցության խթանմանը և սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 92 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




