Սառը զենքի կիրառության կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքներ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում են սովորողների անվտանգության ապահովման և սառը զենքի կիրառության բացառմանն ուղղված իրազեկման աշխատանքները։

Նախորդ օրերին դպրոցի դասղեկները՝ հոգեբան Էմմա Սարգսյանի հետ համագործակցությամբ, սովորողների հետ անցկացրել են իրազեկման հանդիպումներ՝ անդրադառնալով սառը զենքի կիրառման վտանգներին, դրա հնարավոր հետևանքներին և դպրոց զենք բերելու անթույլատրելիությանը։

Հանդիպումների ընթացքում կարևորվել են անվտանգ վարքագծի կանոնների պահպանումը, կոնֆլիկտային իրավիճակներում խաղաղ և գիտակցված լուծումների ընտրությունը, սեփական և շրջապատի անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև սովորողների հոգեբանական բարեկեցությանը, փոխադարձ հարգանքի մշակույթի ձևավորմանը և վտանգավոր իրավիճակների դեպքում մեծահասակներին ժամանակին դիմելու կարևորությանը։

Դպրոցը շարունակելու է նման իրազեկման և կանխարգելիչ աշխատանքները՝ նպատակ ունենալով ձևավորել անվտանգ, պաշտպանված և հոգեբանորեն բարենպաստ կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող գիտակցում է իր պատասխանատվությունը սեփական և մյուսների անվտանգության համար։

      

      

      

      

      

    
  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 9 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar