|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը։ Միջոցառման ընթացքում սովորողներն անդրադարձան հայ գրերի ստեղծման, թարգմանական արվեստի և հայ մշակույթի զարգացման պատմությանը՝ արժևորելով թարգմանիչների դերն ու նշանակությունը հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման գործում։ Նախաձեռնության նպատակն էր փոքր տարիքից սովորողների մեջ ձևավորել հետաքրքրություն հայոց լեզվի, գրականության և մշակութային արժեքների նկատմամբ, ինչպես նաև ճանաչելի դարձնել Թարգմանչաց տոնի պատմական ու ազգային նշանակությունը։ Միջոցառումը ևս մեկ առիթ էր՝ արժևորելու հայ գրի ու մշակույթի հարուստ ժառանգությունը և այն սերունդներին փոխանցելու կարևորությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 9 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |








