|
Նոյեմբերի 24-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում տիրում էր գրքի ու հեքիաթների կախարդական մթնոլորտը։ Այստեղ անցկացվեց «Գիրքը՝ գիտելիքի դուռ» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր դասվար Արմինե Հարությունյանը։ Միջոցառումը դարձավ յուրօրինակ ճամփորդություն դեպի գրական աշխարհի գունեղ ու հրաշալի տիրույթ։ Փոքրիկ ընթերցողները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ բացահայտելու գրքի արժեքը՝ որպես գիտելիքի, իմաստության, երևակայության և մարդկային փորձի անսպառ աղբյուր։ Գրքի էջերը երեխաների առջև բացեցին նոր աշխարհներ, ծանոթացրին հետաքրքիր կերպարների ու պատմությունների, իսկ ընթերցանությունը վերածվեց բացահայտումների ու մտքերի փոխանակման հաճելի գործընթացի։ Նախաձեռնության առանցքում ընթերցասիրության սերմանումն էր՝ այն գիտակցությամբ, որ գիրքը ոչ միայն գիտելիք ձեռք բերելու միջոց է, այլև երեխայի ներաշխարհը հարստացնող, մտածողությունը զարգացնող, երևակայությունը թևավորող և արժեքային պատկերացումներ ձևավորող կարևոր ուղեկից։ Գիրքը փոքրիկների համար դարձավ մի դուռ, որի բացվելուն պես սկսվում է ճանաչողության, երազանքների ու անսահման հնարավորությունների ճանապարհը։ Իսկ այդ ճանապարհին ձևավորվող ընթերցասեր սերունդը մեր կրթական կյանքի կարևոր ձեռքբերումներից է։
| |
|
| |
| Դիտումներ: 4 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






